Բաժիններ՝

Ես նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո

Ես նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, դու մի շտապիր Պուտինի հետ շփվելիս»։ Թեև նրանք արդեն բանակցություններ էին վարում, ես նրան խորհուրդ տվեցի, թե ինչպես իրեն պահի. «Դոնալդ, ճնշում մի գործադրիր Պուտինի վրա, դա անօգուտ է»։ Պուտինը հասկանում է, թե ինչ է Ամերիկայի Միացյալ Նահանգները», – ասել է պետության ղեկավարը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։

Լուկաշենկոն նշել է, որ 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովից առաջ Թրամփի հետ իր հեռախոսազրույցն առաջին շփումը չի եղել։

«Ինչո՞ւ եք կարծում, որ առաջին անգամ էր: Բայց դա չի նշանակում, որ մենք շփումներ չենք ունեցել ԱՄՆ նախագահի հետ»,- ասել է Լուկաշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30