Բաժիններ՝

Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից

Վրաստանից վերջին օրերին արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ի հաղորդագրությունը։

Նախարարության տվյալներով՝ արտաքսման գործողությունն իրականացրել են Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները՝ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ և համատեղ միջոցառումների արդյունքում։

Երկրից հեռացվածների թվում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Նիգերիայի, Ուգանդայի, Եմենի, Լիբիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվում է կրկին մուտք գործել երկիր։

Ընթացիկ տարվա սկզբից Վրաստանից արտաքսվել է ավելի քան 3,8 հազար օտարերկրյա քաղաքացի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30