Վրաստանն անելու է ամեն հնարավոր բան` ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու համար. Իվանիշվիլի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`Վրաստանը շարունակելու է եվրաատլանտյան ինտեգրման ուղին և անելու է ամեն հնարավոր բան` ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու համար: Այս մասին Վրաստանի վարչապետի պաշտոնում կատարած իր առաջին այցի ժամանակ հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի եվրաատլանտյան ինտեգրումը հանդիսանում է Վրաստանի կառավարության ռազմավարությունը և վրաց ժողովրդի կամքը` ընդգծելով, որ դա իրենց պատմական ընտրությունն է:

ՆԱՏՕ-ի հետ մերձեցման խոսելիս Իվանիշվիլին հիշատակել է նաև ռուս-վրացական հարաբերությունների մասին` կարևորելով Ռուսաստանի հետ տնտեսական կապերի վերականգնումը, որոնք գործնականում ամբողջությամբ վերացված էին:

Տեսանյութեր

Լրահոս