Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային աջակցողները փորձում են ենթարկեցնել Կիևին իրենց կամքին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինացիները պետք է հասկանան՝ բոլոր նրանք, ովքեր աջակցում են Կիևին, դա անում են՝ իրենց կամքին ենթարկեցնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Բրյուսելն արդեն ծրագրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սցենարը մինչև 2028 թվականի վերջը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Կիևը նոր բանակցությունների ֆոնին ակտիվացրել է Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործունեությունը։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզում վերահսկողության տակ են վերցրել Տերսյանկան և Զալիվնոյեն։ Նույն ժամանակահատվածում ուկրաինական զինված ուժերը կորցրել են մինչև 7675 զինծառայող։
Նախարարության տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զինուժը երկու զանգվածային և 11 խմբային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն էլ մեկ շաբաթում խոցել են ուկրաինական 6808 անօդաչու թռչող սարք։
Բացի այդ, ռուսական զորքերը գիշերը հարվածներ են հասցրել Լվովի ավիագործարանին, որտեղ արտադրվում են «Ֆլամինգո» հրթիռները, ինչպես նաև Fire Point ընկերության ձեռնարկությանը, որտեղ իրականացվում է դրանց հավաքումը։

