Բաժիններ՝

Հայաստանն ու Ռումինիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Նոյեմբերի 19-ին Բուխարեստի ֆորումին մասնակցելու նպատակով Ռումինիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ միջինստիտուցիոնալ հարաբերությունների և զարգացման համագործակցության հարցերով պետքարտուղար Կլարա Վոլինտիրուի հետ։

Զրուցակիցները քննարկել են հայ-ռումինական երկկողմ օրակարգի առաջնահերթությունները՝ կարևորելով առաջիկայում ծրագրվող բարձրաստիճան փոխայցելությունները և երկկողմ հարաբերությունները նոր բովանդակությամբ զարգացնելու հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերին, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն ու ԹՐԻՓՓ նախագծին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության, հիբրիդային սպառնալիքներին հակազդման հարցերում համագործակցության, կրթական ու տեխնոլոգիական ծրագրերի, ինչպես նաև մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» համաժողովին և այլ միջոցառումներին ռումինական կողմի մասնակցության շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30