Բաժիններ՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 20-ի և 23-ի ցերեկը, 21-ի գիշերը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Նոյեմբերի 21-ի ցերեկն, 23-ի գիշերը առանձին շրջաններում, 22-ին, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30