Բաժիններ՝

ԱԽՏՀ առաջնորդներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր

Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության տնտեսությունների առաջնորդներն ընդունել են միավորման 33-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը։ Գագաթնաժողովն անցկացվել է նոյեմբերի 18-19-ը, Չինաստանի Շենժեն քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը բաղկացած է 23 կետից, որոնք վերաբերում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետագա զարգացմանն ու դրանում համագործակցությանը։ Հռչակագիրը չի ներառում ռուս-ուկրաինական հակամարտության թեմային վերաբերող կետեր։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը միջկառավարական տնտեսական համաժողով է, որն ստեղծվել է 1989 թ. նոյեմբերին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի և տնտեսական համագործակցության զարգացման նպատակով։

ԱԽՏՀ-ն կանոնադրություն չունի, ուստի իրավական տեսակետից չի կարող կոչվել կազմակերպություն։ Այն գործում է որպես միջազգային խորհրդակցական հարթակ։ Ներկայումս ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված է 19 պետություն և 2 տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30