ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ։ Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Պատգամավորները հաստատել են կալանքի ուղղակի կապը սահմանադրական փոփոխություններին նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Արձանագրվել են նաև Հայաստանում երեք ընդդիմադիր առաջնորդների միաժամանակյա կալանավորումը և ընտրովի քաղաքական հետապնդումները։

Վկայակոչելով ԵԽԽՎ՝ 2026 թվականի սեպտեմբերյան զեկույցում արձանագրված ընտրովի քաղաքական հետապնդման դիրքորոշումները, իշխանություններին կոչ է արվել պահպանել իրավունքի գերակայության սկզբունքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30