Հետիոտնը վրաերթի է ենթարկվել ՀՔԾ պետի ավտոմեքենայի կողմից

Այսօր՝ հուլիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արսեն Գևորգյանը վարելով Toyota մակնիշի 001 LN 01 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտոն 59-ամյա Էլմիրա Խաչատրյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների նշված ավտոմեքենան սպասարկում է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին և Ա. Գևորգյանը նրա վարորդն է:

Կարդացեք այստեղ.

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031