Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Կրակովի (Լեհաստան) Գլխավոր շուկայի հրապարակում հրաձգություն իրականացրած անձը այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում։ Այդ մասին հայտնում է Մալոպոլսկի ոստիկանությունը։
«Տեղեկացնում ենք, որ ողբերգական իրադարձությունների մեղավորն այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում»,- ասվում է X սոցցանցում ոստիկանության հրապարակած հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 7-ին Կրակովի կենտրոնում տղամարդը կրակ էր բացել ընթացող մեքենայից, ինչի հետևանքով 6 մարդ մահացել էր, 16–ը` վիրավորվել։ Կրակողին ձերբակալել էին։ Հարձակվողի տանը հայտնաբերել էին նրա քրոջ և ծնողների մարմինները։ Լեհաստանի դատախազությունը գործ էր հարուցել «ահաբեկչություն» հոդվածով։

