Որքա՞ն է բուժքույրերի ժամավճարը Վրաստանի պետական կլինիկաներում

Վրաստանի պետական կլինիկաներում աշխատող բուժքույրերի միջին ֆիքսված ժամավճարը ստացիոնար հաստատություններում կազմում է 5.78 լարի, իսկ ամբուլատոր հաստատություններում՝ 4.72 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Այս մասին պարզվում է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունից՝ ի պատասխան պատգամավոր Քեթևան Բակարաձեի պատգամավորական հարցման։

Գերատեսչության պարզաբանմամբ՝ համընդհանուր առողջապահության պետական ծրագրում ընդգրկված բժշկական հաստատությունների համար բուժքրոջ նվազագույն ժամավճարը սահմանված է 4.4 լարի։

Նախարարության պատրաստած տեղեկատվության մեջ նշված է, որ այս պարտավորությունը տարածվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեփականություն հանդիսացող կլինիկաների վրա, բացառությամբ պլանային ամբուլատոր ծառայություններ մատուցողների։

Բացի այդ, պատգամավորական հարցման պատասխանում նշվում է, որ 2025 թվականին առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1834.5 լարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30