Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հայտնել է, որ 2026-ի երրորդ եռամսյակում (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր) զբոսաշրջային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5 տոկոսով՝ կազմելով 25 մլրդ 526 մլն 218.000 դոլար։
Սահմանապահ ուղեկալներից 2-ի տարածքներում հայտնաբերվել է վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն 4 որսածուղակ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է անկած աղվես։ Ապօրինի որս կատարելու փաստով քաղաքացի Վ.Մ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150․000 ՀՀ դրամի չափով։
Երեխայի ծնունդը հրաշք է, իսկ առաջին 40 օրը՝ այդ հրաշքին ընտելանալու ժամանակն է։ Հայկական ավանդույթում երեխայի ծննդին հաջորդող առաջին 40 օրերն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Այս շրջանը կոչվում է քառասունք և կապված է ինչպես եկեղեցական ավանդության, այնպես էլ ժողովրդական պատկերացումների հետ։
Իրավապահները նրա տանը հայտնաբերել են ավելի քան 1500 շքեղ իր։ Շերմանը դրանց մի մասը նաև վերավաճառել է առցանց՝ 2025 թվականին 9 ամսում վաստակելով ավելի քան 450 հազար դոլար։ Դատարանը նրանից կպահանջի վերադարձնել գրեթե 18 միլիոն դոլարը։ Նրա դատավճիռը նախատեսված է 2027 թվականի մարտի 22-ին։
Իտալիայի հնագույն Պոմպեյ քաղաքում հնագետները հայտնաբերել են պահարանի մնացորդներ, որոնք բացահայտում են բնակիչներից մեկի առօրյան՝ մինչև մ.թ. 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումը։ Պահարանում եղել են դիմահարդարման պարագաներ, օծանելիքի սրվակ, խոհանոցային ամաններ, 38 բրոնզե մետաղադրամ և մանր առարկաներից կազմված վզնոց։
Այս օրերին, երբ ակտիվացել են խոսակցությունները ներմուծվող գազի հնարավոր թանկացման վերաբերյալ, շատ կարևոր է իմանալ, թե մինչև հիմա ինչպես են խաբել քաղաքացիներին ու էժան գազը վաճառել չափազանց թանկ գնով։