Տիգրան Բալայան. Հրաչյա Հարությունյանի դատավարությունը չի կարող Հայաստանում լինել
Հրաչյա Հարությունյանի դատավարությունը չի կարող Հայաստանում լինել: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը.
«Դա միջազգային իրավունքի խնդիր է. կախված է պայմանավորվածությունից, բայց որքանով ես տեղյակ եմ` համապատասխան կոնվենցիա չի նախատեսվում: Հնարավոր է պատժի կրում մեր երկրում դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելուց հետո, բայց քանի որ դեռ չկա դատարանի վճիռը, դեռ վաղ է քննարկել այդ հարցը, ուստի ճիշտ է պատշաճ պաշտպանություն ապահովենք մեր քաղաքացուն, նոր դրանից հետո կխոսենք»,- նշել է Բալայանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԱԺ անկուսակցական պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը նույնպես պնդել է, որ չի կարող դատավարությունը Հայաստանում լինել.
«Նման պրոցեդուրա չկա, որ դատավարությունը մեզ մոտ լինի, որովհետև հանցագործությունը տեղի է ունեցել Ռուսաստանում, լավագույն դեպքում տարբերակը հետևյալն է, որ այնտեղ դատավարությունը լինելուց հետո ՀՀ-ն փորձի պահանջել, որ մեր քաղաքացին մեր երկրում կրի իր պատիժը` արտահանձնման կոնվենցիայի համաձայն, որ մենք ունենք նաև ՌԴ-ի հետ, բայց այդ պարագայում պետք է պետությունը չառարկի. արտահանվող պետությունը առարկություն չպիտի ունենա, դա մեխանիկորեն ընթացակարգ չէ, որ մենք պահանջենք, իրենք անպայման արտահանձնեն, իրենք կարող են առարկություններ ունենալ»:
Կարդացեք այստեղ.