Հովիկ Աբրահամյանը ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: ԱԺ նախագահը հույս է հայտնում,որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաեւ կպարզեն վթարի իրական հանգամանքները: