Բաժիններ՝

Մեզ համար ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան՝ հատուկ ծառայությունների ճղճիմությունները. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի համար Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան՝ հատուկ ծառայությունների ճղճիմությունները: Պուտինի կարծիքով՝ Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը և նմանատիպ դեպքերը չպետք է բարդացնեն միջպետական կապերը.

«Մենք ունենք մեր առաջադրանքները, այդ թվում նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Մենք ունենք անկախ արտաքին քաղաքականություն: Հուսով եմ, որ մեր գործընկերները դրան կվերաբերվեն ըմբռնումով և խաղաղությամբ:

Միջպետական կապերն ավելի կարևոր են, քան հատուկ ծառայությունների ճղճիմությունները: Ռուսաստանի իշխանությունները մտադիր չեն խորանալ Սնոուդենի գործունեության մանրամասների մեջ:

Մենք զգուշացրել ենք պարոն Սնոուդենին, որ նրա յուրաքանչյուր գործունեություն, որը կապված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունները վնասելու հետ, մեզ համար անընդունելի է: Սնոուդենը չի պատրաստվում Ռուսաստանում գտնվել անվերջ: Նա անձամբ այդ մասին հայտնել է մեզ»:

Պուտինը երկուշաբթի հայտարարել էր, որ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը Ռուսաստանից կհեռանա նման հնարավորություն հայտնվելու դեպքում, սակայն իրավիճակը դեռ շարունակում է մնալ անորոշ:

Սնոուդենը Հոնգկոնգից հունիսի 23-ին ժամանել է Մոսկվա: Արդեն 4-րդ շաբաթն է, ինչ նա գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում և չի կարողանում լքել այն, քանի որ նրա ամերիկյան անձնագիրը չեղյալ է հայտարարվել:

Սնոուդենը երեկ պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը՝ իրեն ժամանակավոր ապաստան տալու խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031