Շտեֆան Ֆյուլեն հեռախոսազրույց է ունեցել Վանո Մերաբիշվիլիի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հեռախոսազրույց է ունեցել նախնական կալանքի մեջ գտնվող նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հետ:

Այս մասին նշված է Մերաբիշվիլիի Facebook-յան պաշտոնական էջում: Դրանում նշված է, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, որի ժամանակ կողմերը, ի թվիս այլ հարցերի, քննարկել են նաև Մերաբիշվիլիի ազատազրկման մեջ գտնվելու պայմանները:

Բացի այդ, հուլիսի 11-ին Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչն այցելել է թիվ 9 կալանավայր, ուր ներկայումս պահվում է Մերաբիշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս