Բաժիններ՝

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցող ակցիային միացան նաև Հրաչյա Հարությունյանի հարազատները

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ այս պահին տեղի ունեցող բողոքի ակցիային քիչ առաջ միացան նաև Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատները. հայրը՝ Հովսեփ Հարությունյանը, եղբայրը՝ Հայկ Հարությունյանն ու քույրը՝ Սեդան: Հրաչյա Հարությունյանի քույրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հրաչյան կանտուզիա է ստացել պատերազմի ժամանակ, իսկ եղբայրը՝ Հայկն ասաց, որ այն կազմակերպությունը, որտեղ մեկնել է աշխատելու Հրաչյան, նույնպես պատկանում է հայի, սակայն իրենք չեն կարողացել կապ հաստատել նրանց հետ: «Նա մեքենայից չի փախել, մինչև վերջ պայքարել է: Հրաչը արել է մինչև վերջ: Մինչև վերջ պայքարել է, որ մեքենան հնարավորինս պահի: Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ դա եղել է մեքենայի անսարքության պատճառով: Դեպքը է՝ պատահել է, շատ խորը ցավակցում ենք»,- ասել է Հայկ Հարությունյանը:

Մանրամասները՝ առաջիկայում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս