Գագիկ Ջհանգիրյանը «փիլիսոփայորեն է վերաբերվում». մամուլ
«Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.
«Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:
Երեկ զանգահարեցինք ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին՝ պարզելու, թե ինչ վճիռ է ակնկալում. «Ես դրան վերաբերվում են փիլիսոփայորեն»,- հայտարարեց Ջհանգիրյանն ու անջատեց հեռախոսը»:
Շարունակությունը՝ «Ժամանակի» այսօրվա համարում: