Ահմադինեժադն Իրանի նախագահի պաշտոնում իր վերջին այցը կատարելու է դեպի Իրաք
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մահմուդ Ահմադինեժադը՝ որպես Իրանի նախագահ, իր արտասահմանյան վերջին այցը կատարելու է դեպի Իրաք: Ահմադինեժադն Իրաք է ժամանելու հուլիսի 18-ին:
Երկօրյա այցի շրջանակներում Ահմադինեժադը հանդիպումներ է ունենալու Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի, փոխնախագահ Խուդիար ալ-Խոզաիի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են տարբեր ոլորտներում փոխադարձ համագործակցության հետագա ընդլայնման ուղիները: Ահմադինեժադը պաշտոնական այցով Իրաք է հրավիրվել դեռ այն ժամանակ, երբ չէր վատթարացել Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի առողջական վիճակը: