«Օֆշորային» սկանդալի քաղաքական «աստառը». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված «օֆշորային» սկանդալը շարունակում է քննարկվել: «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը ստորագրահավաք է կազմակերպել, որով վերջինները պատրաստվում են՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:
Aravot.am-ը «քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության վերականգնողական կենտրոն» հ/կ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանից հետաքրքրվեց՝ հավատո՞ւմ է, որ արքեպիսկոպոս Կճոյանը ներգրավված է այդ «օֆշորային» գործարքներում: Ա. Ամարյանը նշեց, որ այս գործընթացն ունի քաղաքական «աստառ», այն ուղղված է հիմնականում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ:
Իսկ արքեպիսկոպոսի ներգրավվածության մասին հարցին այսպես արձագանքեց. «Կա անմեղության կանխավարկած, փաստորեն ու արձագանքը կլինի միանշանակ»»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: