Մովսես Հակոբյանը՝ Ադրբեջանին վաճառված ռուսական «Սմերչի» մասին

ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե տարածաշրջանային ի՞նչ կիրառելիություն կարող է ունենալ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված «Սմերչ» զինատեսակը, և արդյոք ԼՂՀ-ն ունի՞ համարժեք զինամթերքներ՝ պաշտպանվելու «Սմերչից» կամ պատասխանելու դրան, ասել է. «Ես էությամբ և գրաված դիրքով գործող բանակի զինվոր ու հրամանատար եմ և նախընտրում եմ կողմերի ունեցած հնարավորությունների մասին խոսել ոչ թե շքերթներում ցուցադրվող կամ լրատվամիջոցներում հրապարակվող տարաբնույթ զինատեսակների, այդ թվում` նաև Ձեր կողմից հիշատակված «Սմերչի» մասին անընդհատ շրջանառվող տեղեկությունների ազդեցության ներքո, այլև իմ ձեռքի տակ եղած կոնկրետ փաստերի համադրմամբ: Իսկ փաստերն ամենևին չեն ներկայացնում այն պատկերը, որն իրականում առկա է: Այնպես որ՝ մարտադաշտը ցույց կտա, թե ով ինչ ունի և ինչի է պատրաստ…»:

Հարցազրույցը՝ «168 ԺԱՄ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս