1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետում

Սարփի» մաքսային անցակետում կանխվել է պարտադիր հայտարարագրման ենթակա խոշոր չափերի ոսկյա իրերի ներկրման փաստ։

«Օտարերկրյա քաղաքացու ձեռքի պայուսակի, նաև իրեն պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի, մասնավորապես՝ 1229 գրամ ոսկյա իրեր։ Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 259 հազար 930 լարի։

Օրինախախտ քաղաքացու վերաբերյալ գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը», — նշված է Եկամուտների ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Aliq.ge

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930