Բաժիններ՝

Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

Իսրայելը կանչել է Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Արտաքին գործերի նախարարություն։ Կանչի պատճառն Իսպանիայի երիտասարդության նախարար Սիրա Ռեգոյի սեպտեմբերի 24-ի հայտարարությունն էր, որում նշվում էր, որ իսպանական հասարակությունն աջակցում է «գետից մինչև ծով ազատ Պաղեստինի» դիրքորոշմանը։

Իսրայելի ԱԳՆ-ն Ռեգոյի հայտարարությունը համարել է Իսպանիայի կառավարության և վարչապետ Պեդրո Սանչեսի կողմից տարվող «համակարգված հակաիսրայելական քաղաքականության» մաս։

Ռեգոն նախկինում քննադատել է Իսրայելի քաղաքականությունը Գազայում և աջակցություն է հայտնել Պաղեստին պետության ճանաչմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930