Բաժիններ՝

Մոլդովայում 60 օրով արտակարգ դրություն է սահմանվել էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում

Մոլդովայում սեպտեմբերի 26-ից ուժի մեջ է մտել էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում հայտարարված 60-օրյա արտակարգ դրությունը։ Ըստ Մոլդովայի կառավարության հաղորդագրության՝ համապատասխան որոշումը երկրի խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 22-ին։ Արտակարգ դրությունը կանխարգելիչ բնույթ ունի և պայմանավորված է ցուրտ եղանակային շրջանին ընդառաջ էներգետիկ ու ջրամատակարարման մի քանի ռիսկերի միաժամանակյա աճով։

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը ընդգծել է, որ իշխանություններին անհրաժեշտ են հնարավոր ճգնաժամին արագ արձագանքելու գործիքներ։

Կառավարության տվյալներով՝ երկիրը ցուրտ եղանակային շրջանի համար արդեն պայմանագրերով ապահովել է անհրաժեշտ բնական գազի ավելի քան 90 տոկոսը, սակայն վերջնական գինը կախված է եվրոպական շուկայում հետագա զարգացումներից։

Միաժամանակ Մոլդովան ջրի խիստ պակաս է արձանագրել Դնեստր և Պրուտ գետերում։ Ուկրաինայի տարածքում գտնվող Նովոդնեստրովսկի ջրամբար վերջին շաբաթներին վայրկյանում միջինը շուրջ 22 խորանարդ մետր ջուր է մուտք գործել, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 60 խորանարդ մետր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930