Բաժիններ՝

Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ և քննարկել երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը և Լատինական Ամերիկայում Իսրայելի համար տեղի ունեցող դրական ռազմավարական տեղաշարժը։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Երկու առաջնորդները քննարկել են իրենց երկրների միջև շարունակական համագործակցությունը և Լատինական Ամերիկայում Իսրայելի համար տեղի ունեցող դրական ռազմավարական տեղաշարժը, ինչը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու նախագահ Միլեյի նախաձեռնած «Իսահակի համաձայնագրերը»՝ խորացնելով անվտանգության և տնտեսական ոլորտներում համագործակցությունն Իսրայելի և Լատինական Ամերիկայի երկրների միջև», – նշված է հաղորդագրության մեջ։

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Միլեյի կողմից «Իսրայելի Պետությանը ցուցաբերած անսասան և անվերապահ աջակցության» համար։

«Դուք պաշտպանում եք ճշմարտությունը։ Ձեզ չի հուզում ոչինչ, բացի ճշմարտությունը բարձրաձայնելուց։ Ահա թե ինչու եք դուք սատարում Իսրայելին․ մենք կիսում ենք արդարության և ճշմարտությունը բարձրաձայնելու ընդհանուր արժեքները, և ոչ ոք չի կարողանում դա անել այնպես, ինչպես դուք»,- նշված է հայտարարության մեջ։

Նեթանյահուն Արգենտինայի նախագահին անվանել է «մեր ժամանակների մեծագույն առաջնորդներից մեկը»։

Արգենտինայի նախագահն իր հերթին երախտագիտություն է հայտնել Նեթանյահուին՝ նշելով, որ նա «համաշխարհային պատմության մեծագույն առաջնորդներից է»։

Նյու Յորք կատարած իր կարճատև այցի ընթացքում Նեթանյահուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ում և հանդիպել Պանամայի, Բոլիվիայի և Պարագվայի ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց խորացնել կապերն Իսրայելի հետ «Իսահակի համաձայնագրերի» միջոցով։

«Իսահակի համաձայնագրերը» դիվանագիտական, տնտեսական և մշակութային նախաձեռնություն են, որոնք ուղղված են Իսրայելի և լատինաամերիկյան երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։

Միևնույն ժամանակ տեղեկություններ են հաղորդվում, որ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել, ձերբակալվել է ավելի քան 100 ցուցարար։

Իսրայելի հանրային հեռարձակող Kan-ի հաղորդմամբ՝ Բենյամին Նեթանյահուն Նյու Յորք ժամանելու օրը՝ ելույթից անմիջապես հետո, մեկնել է Իսրայել։ Իսրայելական լրատվամիջոցները ենթադրում են, որ Նեթանյահուի՝ Նյու Յորք կատարած այցը կրճատվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930