ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել զորամասերից մեկում զինծառայողի հանդեպ բռնության վերաբերյալ։ Ներկայացուցիչները մեկնել են համապատասխան զորամաս՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, այդ թվում՝ այն զինծառայողի, որի նկատմամբ ենթադրյալ բռնության, վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել էր ահազանգը։ Առանձնազրույցների բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է։ ՄԻՊ-ը պահանջում է իրավասու մարմիններից իրականացնել ինչպես պատշաճ ներքին ուսումնասիրություն, այնպես էլ հիմքերի առկայության դեպքում` քրեական վարույթի շրջանակում գործի բազմակողմանի, արդյունավետ և պատշաճ քննություն:

Պաշտպանի համոզմամբ՝ պետական մարմինները պետք է հաշվետու լինեն նաև հանրությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930