Նեթանյահուն ՄԱԿ-ում հայտարարել է, թե Իրանի կառավարության անկումը «միայն ժամանակի հարց է»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, թե Իրանի կառավարության անկումը «միայն ժամանակի հարց է»՝ վստահություն հայտնելով, որ մի օր իրանցի ժողովուրդը «ազատ կլինի»։

Ելույթի ընթացքում իսրայելցի վարչապետը ցուցադրել է արբանյակային Starlink սարքը՝ հայտարարելով, որ Իրանի ղեկավարությունը «վախենում է տեխնոլոգիաներից, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս հասանելիություն ստանալու ճշմարտությանը, ընտրություն կատարելու, ազատ մտածելու և ազատ արտահայտելու մտքերը»։

Նեթանյահուն հայտարարել է, որ սարքը կթողնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին, որպեսզի նա այն փոխանցի իրանական պատվիրակությանը, որի ներկայացուցիչները բացակայում էին նրա ելույթի ժամանակ։ ՄԱԿ-ում իր ելույթների ընթացքում Նեթանյահուն բազմիցս օգտագործել է տարբեր առարկաներ և տեսողական նյութեր՝ ընդգծելու համար առանձին թեզեր, որոնք հաճախ կապված էին Իրանի հետ։

Դիմելով ՄԱԿ-ի շենքի մոտ հավաքված ցուցարարներին և իր ելույթի ընթացքում դահլիճը լքած երկրների ներկայացուցիչներին՝ Նեթանյահուն հարցրել է. «Որտե՞ղ էիք դուք, երբ իրանցի բռնակալները սպանում և խեղում էին տասնյակ հազարավոր անզեն իրանցի քաղաքացիների»։

Իսրայելի վարչապետը, որին հաջորդ ամիս դժվար ընտրություններ են սպասվում, նաև խիստ քննադատության է ենթարկել միջազգային հանրության այլ ներկայացուցիչների։ Մասնավորապես, նա մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք վերջերս հայտարարել էին բռնազավթված Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին՝ ասելով, թե նրանք տրվել են «հակասեմական ամբոխներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930