Թուրքիան, Ադրբեջանը և Ուզբեկստանն օկուպացված Արցախում զորավարժություն են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի զինված ուժերն օկուպացված Արցախում անցկացնում են «Միասնության ուժ 2026» զորավարժությունը։ Բացման արարողությունը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում և կշարունակվի Նախիջևանում ու Կասպից ծովում։ Սա կողմերի միջև Ղարաբաղում անցկացվող առաջին զարավարժությունն է։

Զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը։ Նշյալ երկրների զինված ուժերը մտադիր են բարելավել ցամաքային, ծովային ու օդային ստորաբաժանումների միջև համատեղ օպերատիվ համակարգումը, զարգացնել համագործակցությունը և կիսվել փորձով։

Զորավարժությանը ներգրավված են նաև մարտական ​​մեքենաներ, ծովային և օդային տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930