Հրդեհ Վանաձոր քաղաքում (լրացված)
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/hrshej.jpg)
Հուլիսի 11-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 58 շենքին հարակից տարածքում՝ ոչ բնակելի տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 15 տան մոտակա խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.55-ին, մարվել՝ 16.10-ին: Այրվել են Կամո Համբարյանին պատկանող խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 12 քմ: