Մտահոգիչ փաստ. ՀՀ-ում ժողովրդագրական պատկերը կփոխվի (տեսանյութ)
Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թիվը խիստ մտահոգիչ է: Galatv.am-ի հաղորդմամբ՝ 2012-ից 2013 թթ-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն անցկացրել է որակական հետազոտություն. արդյունքում պարզվել է, որ Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը շեղված է նորմայից: Միջին ցուցանիշով այն կազմում է 114 տղա`100 աղջկա դիմաց:
Մասնագետները նշում են, որ այն բացասական հետևանքներ կունենա հետագայում Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա: Շատերը կարծում են, որ սեռերի անհամամասնությունը կապված է ազգային մենթալիտետի, ցածր ծնելիության և գենդերային խնդիրների հետ:
Մանրամասները՝ galatv.am-ի ռեպորտաժում: