Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին

Հունգարիայի նոր կառավարությունը՝ Պետեր Մադյարի գլխավորությամբ, պատրաստ կլինի հրաժարվելու ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերը՝ այն ժամկետը, որը Եվրոպական միության կողմից սահմանվել է այդ նպատակին հասնելու համար։ Այդ մասին Telex առցանց հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հունգարիան կարող է դադարեցնել Ռուսաստանից խողովակաշարային գազի մատակարարումները մինչև հաջորդ տարվա հոկտեմբերը, ինչպես դա պահանջում է Բրյուսելը, Կապիտանը հայտնել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում հարևան երկրների, ներառյալ  Ռումինիայի և այն ընկերությունների հետ, որոնք հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) են մատակարարում շուկային։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ ենթակառուցվածք, այսինքն՝ անդրսահմանային գազատարներ, նույնպես գոյություն ունեն։

«Այսպիսով, գազի մատակարարումները Հունգարիային, ներկրման երթուղիների գերազանց ենթակառուցվածքի և զանազան աղբյուրների առկայության շնորհիվ, հաջորդ տարվա հոկտեմբերի համար երաշխավորված են։ Եթե իրավիճակը զարգանա այնպես, ինչպես սպասվում է այժմ, Հունգարիայի գազի պահանջները կարող են և կբավարարվեն այլ աղբյուրների հաշվին։ Այնուամենայնիվ, անշուշտ, դեռ պետք է տեսնել՝ կառաջանա արդյոք դրա անհրաժեշտությունը, քանի որ վաղօրոք կանխատեսել իրադարձությունների զարգացումը բարդ է», – ասել է հունգարացի նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930