Բաժիններ՝

Մեղադրվում է հարևանի տան տանիքը անզգուշությամբ ոչնչացնելու մեջ

25-ամյա Սուսաննա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հարևանի տան տանիքը անզգուշությամբ ոչնչացնելու համար: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Այսպես, ըստ մեղադրանքի, նա 2012թ. սեպտեմբերի 29-ին ժամը 12:00-ի սահմաններում իրենց տանը ճակատային պատի տակից հավաքել է տարբեր տեսակի թղթեր, դրանք լցրել պատի տակ և որպես աղբ այրել է: Դրա հետևանքով անզգուշությամբ ոչնչացրել է իրենց հարևանությամբ բնակվող Ռաֆիկ Գևորգյանին պատկանող տան տանիքը` նրան անզգուշությամբ պատճառվել է խոշոր չափերի` 740000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Սուսաննա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի երկրորդ մասով՝ գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործն ընդունվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031