ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ռուսաստանը մտադիր է կատարել Հայաստանի հետ կնքված երկկողմ պայմանագրերը՝ կապված ռուսական զորախմբի (այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռազմակայանի) ներկայության հետ, և նմանատիպ մոտեցում է ակնկալում Երևանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանում ռուսական զորախմբի ներկայությունը կարգավորվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով, և մենք մտադիր ենք պահպանել դրանք։ Մենք նաև ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը նմանատիպ մոտեցում կցուցաբերի»,- Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930