Բաժիններ՝

ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին

Ռուս օդաչուները ավիառումբերով և Խ-39 հրթիռներով խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների ժամանակավոր տեղակայման և կառավարման կետերը համապատասխանաբար Խարկովի մարզի Ֆեդորովկա և Սումիի մարզի Զեմլյանոյե բնակավայրերում։ Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական ավիացիայի անձնակազմերի մարտական աշխատանքի արդյունքում օբյեկտիվ վերահսկողության միջոցներով իրական ժամանակում արձանագրվել է տարածքային պաշտպանության 108-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետի ոչնչացումը Ֆեդորովկայում և Ուկրաինայի 5-րդ սահմանապահ ջոկատի ԱԹՍ-ների կառավարման կետի հաջող խոցումը Սումիի մարզի Զեմլյանոյե բնակավայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ Ռուսաստանի ՌՕՈւ անձնակազմերը հարվածներ են հասցրել ՖԱԲ-500 ավիառումբերով՝ թռիչքի և ուղղորդման և համընդհանուր մոդուլներով, ինչպես նաև երկու ԼՄՈՒՌ Խ-39 ավիացիոն հրթիռներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930