Բաժիններ՝

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հալածվե՞լ է Մայր Աթոռի կողմից. մամուլ

«Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքե­պիսկոպոս Զաքարյանի՝ Մայր աթոռ Սրբ. էջմիածին ուղարկած հրաժարականի դիմումը, ըստ որոշ գնա­հատականների, քաղաքա­կան ենթատեքստ ունի և պատմության կենտրոնում Սերժ Սարգսյանն է»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

Ըստ այդմ, Ֆրանսիայում արդեն մի քանի տարի պայքար է ընթանում հին համայնքը սեփական ազ­դեցության տակ պահելու շուրջ, ինչի լավագույն ճա­նապարհը եկեղեցին է:

Ֆրանսահայ գրող Դենիս Դոնիկյանը մեր թղթակցի հետ զրույցում մեկնաբանե­լով արքեպիսկոպոսի հրաժարականն ու համայնքի պառակտումը, ասել է.

«Ծագած խնդիրները քաղա­քական, այլ ոչ թե կրոնական բնույթի են: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը շատ սեղմ հարաբերություննե­րի մեջ է Գարեգին 2-ի հետ և հենց նրա գլխավորու­թյամբ էլ սկսվել է այս ամբողջ պատմությունը: Սարգսյանը ուզում է ինչ-որ ժամանակ էջմիածնի մի­ջոցով Սփյուռքը ավելի կառավարելի դարձնել: Պառակտված ֆրանսահայ համայնքը ավելի հեշտ կա­ռավարելի և խոցելի է»:

Ըստ նրա Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում հալածվել է Մայր Աթոռի կողմից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031