Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրների ֆոնին աշխարհում նվազում է վստահությունը ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ:
«ԱՄՆ ֆինանսների նախարարը մեծագույն հաճույքով պարծենում էր իրանցիներին սնանկացնելու և Իրանի տնտեսությունը կործանելու ցանկությամբ, սակայն ի վերջո ինքը հայտնվեց անօգնական ու վատ վիճակում, քանի որ աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի հանդեպ ունեցած հավատը», — ուրբաթ օրը X-ի իր էջում գրել է Արաղչին:
The U.S. Treasury Secretary has been gleefully boasting about wanting to impoverish Iranians and collapse our economy. Instead, he stands powerless and exposed as the world loses belief in the U.S. financial system.
Meltdown over cost of funding U.S. debt is only the beginning. pic.twitter.com/aUYLQHtPNz
— Seyed Abbas Araghchi (@araghchi) September 11, 2026
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ պետական պարտքի ֆինանսավորման արժեքով պայմանավորված ճգնաժամը ամերիկյան ֆինանսական համակարգի համար ավելի լուրջ խնդիրների միայն սկիզբն է։
Արաղչին չի հստակեցրել, թե միջազգային ֆինանսական շուկաներում ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը, սակայն դրանք կապել է ամերիկյան պարտքի սպասարկման արժեքի աճի և ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության թուլացման հետ։

