Խաղողի համար պետությունը մինչև 6 մլրդ դրամի բյուջետային երաշխիք կտրամադրի մթերողներին
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
Մասնավորապես՝
2026 թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում տնտեսվարողների ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի պայմաններում Կառավարությունը կտրամադրի մինչև 50% բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքը,
2024 և 2025 թթ. տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար կտրամադրվի մինչև 6 ամիս լրացուցիչ արտոնյալ ժամկետ, իսկ վարկի մարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 6 ամսով,
Լրացուցիչ 6-ամսյա ժամկետը չի երկարաձգի այդ վարկերի շրջանակում տրամադրված բյուջետային երաշխիքների գործողության ժամկետը։

