ՀՀ-ն դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով ՌԴ-ի սահմանափակումների դեմ․ էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների դեմ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը:

«Հայաստանը բողոք է ներկայացրել Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների դեմ և հույս ունի, որ դրանք կհանվեն ԵԱՏՄ շրջանակներում գործող մեխանիզմների միջոցով: Կարևոր են ոչ միայն մեր շփումները Ռուսաստանի հետ, այլև մեր հնարավորությունները ԵԱՏՄ շրջանակներում, քանի որ կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել նման խոչընդոտները վերացնելու համար, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը։ Հույս ունենք և վստահ ենք, որ այդ մեխանիզմները պետք է աշխատեն խոչընդոտները վերացնելու համար»,- ասել է Գասպարյանը։

Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրերին և սկզբունքներին, և հենց այդ պատճառով Հայաստանը պայքարում է, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի իր սկզբունքներին համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930