Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել

Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործը» կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Հակոբ Մանուկյանն ու Սերժ Ռուշանյանն արդեն հրաժարվել են քննել այս գործը։ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը։ Իսկ Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ գործը պետք է քննվի Երեւանում։ Արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ որոշել էր գործն ուղարկել Վճռաբեկ՝ որոշելու, թե որ դատարանում գործը պետք է քննվի։

Արդյունքում Վճռաբեկի որոշմամբ, գործը «վերադարձել» է Ռուշանյանի մոտ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930