Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային
Իրանը պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին, եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները և ժամանակին այցագրեր տրամադրի Իրանի պատվիրակությանը: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Պլանավորվում է, որ մենք կմասնակցենք այդ հանդիպմանը, եթե, իհարկե, ընդունող երկիրը կատարի իր պարտավորությունները և ժամանակին տրամադրի մուտքի անցագրեր՝ համաձայնագրին համապատասխան», – ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։
Նրա խոսքով՝ Թեհրանը մտադիր է օգտագործել այդ հարթակը, որպեսզի պարզաբանի Իրանի դիրքորոշումը հրատապ հարցերի շուրջ:

