Չինաստանը խնդրել է Ուկրաինային չհարվածել Վլադիվոստոկին
Չինաստանը խնդրել է Ուկրաինային հարվածներ չհասցնել Վլադիվոստոկին, որտեղ անցյալ շաբաթ Արևելյան տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով այցելել էր ՉԺՀ փոխվարչապետը, հայտնում է ճապոնական Kyodo News գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Վերջիններիս տվյալներով՝ Ուկրաինան խոստացել է ձեռնպահ մնալ այդպիսի գործողություններից։

