Բաժիններ՝

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1355-ի

Նեպալում Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 1355-ի: Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը:

Ավելի վաղ ստացվել էր տեղեկատվություն 1344 մարդու մահվան մասին: Անհետ կորած է համարվում մոտավորապես 4,8 հազար մարդ:

Տարերային աղետը տեղի է ունեցել Նեպալի հյուսիսում օգոստոսի 26-ի առավոտյան, հեղեղման պատճառ է դարձել ձնահյուսը: Լեռնային ապարի հզոր հոսքը վիթխարի արագությամբ գետի հունով հաղթահարել է ավելի քան 70 կիլոմետր՝ հանգեցնելով մեծ հեղեղումների: Վերջին տվյալներով՝ Չինաստանում զոհվել է 43 մարդ, իսկ 519-ը համարվում է անհետ կորած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930