Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 8-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 08.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի 48-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Լյովա Խաչատրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 16.25-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 1959 թ. ծնված Ռուդիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 08.20-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի հատվածում ինքն է վրաերթի ենթարկել Լյովա Խաչատրյանին և դիմել փախուստի: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031