Ռոման Բաղդասարյանը դատարանում պարտվել է Կարապետյանին, բայց կարող է ներողություն չխնդրել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից:
Նշենք, որ Բաղդասարյանը մշտապես հանդես է գալիս հօգուտ ՀՀ իշխանությունների: Բլոգերը հայտարարել էր, թե Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»: Սամվել Կարապետյանը պահանջել է Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնել «facebook.com» ցոցցանցի իր էջում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները բոլորին տեսանելի տեսաուղերձի միջոցով և պահպանել այն առնվազն 1 ամիս: Սամվել Կարապետյանը հայցադիմումում պահանջել էր նաև, որպեսզի հերքման տեքստում բլոգերը ներողություն խնդրի իր ասածների համար: Որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում, գորրծարարը նաև պահանջել էր բռնագանձել 6.000.000 դրամ:
Դատարանը որոշել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել մասնակի: Բաղդասարյանը պետք է «Ֆեյսբուք»-ում իր օգտահաշիվներով հերքում հրապարակի
հետևյալ բովանդակությամբ.
«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ
2026 թվականի հունվարի 2-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե գործարար Սամվել Կարապետյանը խաբել է պետությանը կամ թալանել է պետական բյուջեն՝ չեն համապատասխանում իրականությանը»:
Դատարանի որոշմամբ Ռոման Բաղդասարյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի նաև կբռնագանձվի 100.000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով ոչ նյութական արժեքին պատճառված վնասի փոխհատուցում:
Հայցը մնացած մասով մերժվել է: Խոսքը հոգուտ Կարապետյանի 6 մլն դրամ բռնագանձելու, ինչպես նաև տեսաուղերձով հերքում հրապարակելու և ներողություն խնդրելու մասին է:
Բաղդասարյանից հօգուտ Կարապետյանի նաև որոշվել է նաև բռնագանձել 26.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

