Բաժիններ՝

Հայաստանը ՕՊԵԿ-ից 80 մլն եվրոյի վարկ կներգրավի, որը պետք է օգտագործի մինչև սեպտեմբերի 30-ը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի և ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Վարկային համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հուլիսին և ընդհանուր արժեքը կազմում է 80 մլն եվրո:

Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների շրջանակը ներառում է ներդրումային և մաքսային բարեփոխումներ, տնտեսական մրցակցության պաշտպանություն, թվայնացում և կիբեռանվտանգություն, կլիմայական օրենսդրություն, արտանետումների կառավարում, օդի որակի վերահսկողություն և այլն։

Վարկի տարեկան տոկոսադրույք լողացող է, վարկի մարման ժամկետը` 18 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի, մայր գումարի մարումն իրականացվելու է 2031թ. հուլիսի 15-ից մինչև 2044թ. հունվարի 15-ը։

Ըստ համաձայնագրի` վարկային միջոցները պետք է օգտագործվեն մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930