7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. Պապոյան
7 ամսում ՀՀ–ից ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին։ Այսպես` 2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների (բացառությամբ թարմ մրգի և բանջարեղենի) արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9%-ով»,– գրել է նախարարը։
Պապոյանը նշել է, որ շարունակում են փնտրել նոր շուկաներ։

