Տենաս Հայաստանի «եվրոպամետ» կոչեցյալները կգնա՞ն Փաշինյանի նստավայրի դեմը բողոքի ցույց անեն. Արթուր Դանիելյան
Արթուր Դանիելյանը գրում է. «Տենաս Հայաստանի «եվրոպամետ» կոչեցյալները կգնա՞ն Փաշինյանի նստավայրի դեմը բողոքի ցույց անեն: Մի գրամ նամուս ունենային նախ Պուտինին արձան կդնեին, կամ էլ գոնե ՌԴ դեսպանատուն մի շնորհակալական նամակ կհանձնեին: Բայց դրանից անմիջապես հետո պիտի գրոհեին ՀՀ կառավարության շենքը…
Պուտինն երեկ իր ասուլիսում ասաց, որ պատրաստ է ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնել մեկ օրվա ընթացքում, եթե Փաշինյանը նման ցանկություն արտահայտի: Այսինքն` ներկա պահին ռուսական զինված ուժերի դուրս բերման միակ խոչընդոտն անձամբ Փաշինյանն է: Հետևաբար Գյումրու ռուսական բազայի դեմ ցույց անելու փոխարեն հիմա այդ ցույցերը պետք է տեղափոխվեն կառավարության դաչեք, չէ՞… Եթե իհարկե այդ «եվրոպամետները», ինքնիշխանական կեղծ թեզերի տակ քողարկված, ժամավճարով պուտանկա չեն:
ԵՄ մտնելու հանրաքվե էին ուզում, Պուտինն էլ է ուզում: Բազան ուզում էին հանել, Պուտինն ասում ա` խնդիր չկա: Հիմա էսքանից հետո, եթե էդ քարոզիչները չեն գնում Փաշինյանի դուռը ջարդեն, կարա՞նք դրանց համարենք խաբեբա վիժվածքներ… Հարց եմ տալիս ձեզ…»:

