Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ն ապօրինի արդյունահանել է 7853.7 խմ լեռնային զանգված՝ պետությանը պատճառելով 6 մլն 640 հզր 890 ՀՀ դրամի վնաս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։

