Դանիան ժամկետային զինծառայողներ է ուղարկել Գրենլանդիա

Դանիան ժամկետային զինծառայողներ է ուղարկել Գրենլանդիա, հայտնում է Reuters-ը:

Ժամկետային զինծառայողները Դանիայի նոր ընդլայնված զորակոչի ծրագրի: Ծրագիրը նպատակ ունի պատրաստել զինվորների, որոնք ունակ կլինեն գործել թագավորության ռազմավարական նշանակություն ունեցող ևև մարտահրավերներով լի տարածաշրջաններից մեկում, նշված է հրապարակման մեջ։

Կոպենհագենը խոստացել է միլիարդավոր դոլարներ հատկացնել Արկտիկայի պաշտպանությունը ամրապնդելու համար, այն բանից հետո, երբ Դանիայի պաշտպանության նախարարը խոստովանել է տարածաշրջանում տարիների ընթացքում ներդրումների թերակատարումը։

«Իհարկե, մենք Գրենլանդիայի շուրջ ռազմավարական հաղորդակցության ավելի լայն պատկերի մի մասն ենք, սակայն մեր դերը պարզապես շարունակելն է ժամկետային զինծառայողների և զինվորների պատրաստությունը, ինչպես նաև Արկտիկայի տեղանքում և կլիմայական պայմաններում վարժանքների իրականացման ավելի մեծ փորձ ձեռք բերելը», – ասել է վաշտի հրամանատար, կապիտան Լաուրա Յեպսենը։

Զինծառայողները մասնակցում են դանիական «Արկտիկական դիմացկունություն» զորավարժություններին, որոնք զինվորներին մարզում են մարտական գործողությունների և ծայրահեղ ցուրտ եղանակային պայմաններում գոյատևելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930