Բաժիններ՝

Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22.40-ին,  ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է․ հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։

«Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել:

Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում գործի է դրվել գազային ատրճանակ:

Տուժածներ կամ մարմնական վնասվածք ստացած անձինք չկան:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31